Ռուսական ռազմանավերը, որոնք գտնվում են Միջերկրական ծովում, լույս նոյեմբերի 17-ի գիշերը թևավոր հրթիռներով նոր հարված են հասցրել Սիրիայում ԻԼԻՊ խմբավորման օբյեկտներին:
Ֆրանսիական Le Monde պարբերականի տվյալներով՝ հարձակման նպատակն ԻԼԻՊ-ի մայրաքաղաքն է եղել՝ Ռաքան: Բացի օդային հարվածը քաղաքին հասցրել են Ֆրանսիայի օդուժի ինքնաթիռները՝ նետելով 16 ռումբ:
Հիշեցնենք, որ լույս հոկտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի նավերն առաջին հարվածն են հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին: Կասպյան նավատորմի նավերից արձակված «Կալիբր» տեսակի թևավոր 26 հրթիռները հաջողությամբ հարվածել են գրոհայինների 11 թիրախներին: