Ադրբեջանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ Աբշերոն թերակղզուց 56 կմ հյուսիս։ Էպիկենտրոնում այն կազմել է 7-8 բալ:

Ցնցումները Բաքվում զգացվել են մի քանի րոպե։