.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Շեմախիի շրջանի տարածքում, հայտնում է երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15:27-ին (UTC 11:27): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շամախիի շրջանի Գոբուստան կայարանից 22 կիլոմետր հեռավորության վրա և գտնվում է ութ կիլոմետր խորության վրա:
3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:40-ին կրկին Շամախիի շրջանում, Գոբուստան կայարանից 27 կիլոմետր դեպի արևմուտք՝ վեց կիլոմետր խորության վրա: