Ադրբեջանի Իմիշլիի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։

Ադրբեջանի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սաաթլի կայարանից 20 կմ հյուսիս-արևմուտք։

Հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։