Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջակայքում, որտեղ տեղակայված է «Ֆոկուսիմա 1» ատոմակայանը, անընդմեջ երկու երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը:
Մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ' 50 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով 4 բալ ուժգնությամբ ցնցումներ զգացվել են 10 շրջաններում:
Տուժածների ու ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին ոչինչ չի հաղորդվել:
Այդ շրջանում ավելի վաղ գրանցվել էր 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը եղել էր 63,2 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Նամիե քաղաքից հյուսիս-արևմուտք 34 կիլոմետր հեռավորության վրա: