Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջակայքում, որտեղ տեղակայված է «Ֆոկուսիմա 1» ատոմակայանը, անընդմեջ երկու երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական գործակալությունը:

Ցնցումները գրանցվել են Ճապոնիայի ժամանակով 11.34-ին (հայկական ժամանակով' 6.34-ին): 4.8 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ' 50 կմ խորության վրա: Երկրաշարժի հետևանքով 4 բալ ուժգնությամբ ցնցումներ զգացվել են 10 շրջաններում:

Տուժածների ու ավերածությունների, ինչպես նաև ցունամիի սպառնալիքի մասին ոչինչ չի հաղորդվել:

Այդ շրջանում ավելի վաղ գրանցվել էր 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը եղել էր 63,2 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Նամիե քաղաքից հյուսիս-արևմուտք 34 կիլոմետր հեռավորության վրա: