Պատասխանելով հարցին՝ կապված «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ահաբեկչական խմբավորմանը «երկրորդական բան է» անվանել:

 

«Ես կարծում եմ, որ ԻԼԻՊ-ը երկրորդական բան է: Ներխուժել են Իրաք, ոչնչացրել են երկիրը՝ լավ, թե վատ, կարևոր չէ: Կային տարրեր՝ կապված նավթի վաճառքի հետ: Իրավիճակը ձևավորվել է տարիների ընթացքում: Բիզնես, մաքսանենգություն: Պաշտպանելու համար՝ ռազմական ուժի անհրաժեշտությունն է առաջացել»,- ասել է նա:

 

ՌԴ նախագահի խոսքով՝ այս իրավիճակում օգտագործվել էր «իսլամական գործոնը»՝ «թնդանոթի մսի» վրա մարդկանց գրավելու համար այն կարգախոսներով, որոնք կապված են եղել տնտեսական շահերի հետ: Այդ կերպ, Պուտինի խոսքով, առաջացել է խմբավորումը: