Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ելույթով:

 

 

Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը հիշեցրել է, որ իսլամը ռուս ավանդական կրոններից մեկն է, հետևաբար իր երկրում մուսուլմանների համար կրոնական և մշակութային օբյեկտների թիվը մշտապես աճում է:

 

 

Պուտինի կարծիքով՝ հատուկ ուշադրության այսօր արժանի են մուսուլման երիտասարդության դաստիարակության ավանդույթները: ՌԴ նախագահն ընդգծել է, որ իսլամի ճշմարիտ արժեքները սեր և խաղաղություն են քարոզում, և ոչ մի կապ չունեն այն սկզբունքների հետ, որոնք մուսուլաման աշխարհ են բերում ԻԼԻՊ-ի հավաքագրողները:

 

 

«Կարևոր է, որպեսզի մուսուլման երիտասարդությունը դաստիարակվի ավանդական արժեքների սկզբունքով: ԻԼԻՊ-ի ահաբեկիչները վարկաբեկում են իսլամը, ցանում են ատելություն, սպանում մարդկանց, այդ թվում, քահանաների, նրանց գաղափարախոսությունը կառուցված է ստի, իսլամի գաղափարների այլասերվածության վրա», -ասել է Պուտինը: