Թուրքիայի զինված ուժերը շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, թուրքական ռազմական ինքնաթիռները Դիրաբեքիրում կրկին օդ են բարձրացել:

 

Անօդաչու թռչող սարքերի հավաքագրած տեղեկությունների հիման վրա թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել PKK-ի ճամբարներին: