Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների շրջանակում հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել են PKK-ին պատկանող զենքի պահեստ, ապաստարաններ և զինամթերք: