Թուրքիայի զինված ուժերը կրկին օդային հարվածներ է հասցրել իրաքյան քրդերի դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

 

Թուրքիայի ԶՈՒ հարվածները ուղղվել են Իրաքի հյուսիսում գտնվող Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան և Գարա շրջանների վրա:

 

Թուրքիայի զինված ուժերի և անկախ քրդական պետության համար պայքարող Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտության արդյունքում զոհվել է մոտ 50 հազար մարդ: