Իսրայելի անօդաչու թռչող սարքերն անցյալ գիշեր օդային հարվածներ են հասցրել Եգիպտոսի տարածքում գտնվող Սինայի թերակղզու ուղղությամբ, գրում է Ալ Ջազիրան:
Օդային հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 5 մարդ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչության և Իսրայելի վրա հրթիռային հարձակում նախապատրաստելու մեջ:
Եգիպտական կողմը պնդում է, որ այդ գործողությունները նախօրոք համաձայնեցված են եղել Կահիրեի հետ: Իսրայելի կողմից իրականացված այս գործողությունն առաջինն էր 1979թ. հետո: