Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հրթիռային հարվածներ են հասցրել Եմենի տարածքում գտնվող օբյեկտների վրա' սպանելով Ալ Քաիդայի 12 գրոհայինների. գրում է Associated Press-ը:

Վերջին 2 շաբաթների ընթացքում ամերիկյան անօդաչու սարքերը ակտիվացրել են իրենց գործողությունները Եմենի օդային տարածքում: Եմենի զինվորականության խոսքերով' անօդաչու սարքերի հարվածներին զոհ է գնացել արդեն 34 իսլամիստ ծայրահեղական: