Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում 6 հավանական գրոհային է սպանվել: Ըստ հետախուզական տվյալների, ոչնչացվել են նաև նրանց թաքստոցները, որոնք հայտնաբերվել են Աֆղանստանի հետ սահմանին գտնվող Գուլամ Խան քաղաքի մոտակայքում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Washington Post-ին:
Սպանվածների ազգությունը և ինքնությունը դեռևս չի հաստատվել: Գուլամ Խանը գտնվում է Հյուսիսային Վազիրիստան նահանգում: Հայտնի է, որ այս շրջանում ապաստան են գտել պակիստանցի և աֆղանցի գրոհայինները, ովքեր կապված են «Ալ-Կաիդայի» հետ:
ԱԹՍ-ի ծրագիրը, որը երկար ժամանակ մշակվում և օգտագործվում է ԱՄՆ-ի կողմից, սրել է հարաբերությունները Պակիստանի և ԱՄՆ-ի միջև: