Պակիստանում օգոստոսի 6-ին առնվազն հինգ գրոհայիններ են սպանվել Աֆղանստանի հետ սահմանի «ցեղախմբերի գոտում» թալիբների դիրքերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատի հրթիռային հարվածի հետեւանքով: Այս մասին հաղորդել Է տեղական Geo News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

 

Հունիսի 15-ից ի վեր պակիստանցի զինվորականները տվյալ շրջանում թալիբների դեմ լայնընդգրկուն զորային գործողություն են իրականացնում «Զարբ-Է-Ազբ» («Ոչնչացնող հարված») կոդային անվանման ներքո: Այդ ընթացքում շրջանում ամերիկյան անօդաչու թռչող ապարատների ակտիվությունն ուժեղացել Է:

 

Պակիստանը դատապարտում Է ամերիկյան անօդաչու թռչող ապարատների օգտագորուծմն իր տարաքծում՝ այդ գործողությունները գնահատելով որպես ոտնձգություն երկրի ինքնիշխանության եւ տարածքայն ամբողջականության դեմ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: