Միացյալ Նահանգներին պատկանող զինված անօդաչու սարքը վթարային վայրէջք է կատարել Թուրքիայի' Սիրիային սահմանակից Հաթայ նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվ ականը: Նախքան լուրի հաստատումը թուրքական ԶԼՄ-ները գրում էին այն մասին, թե ևս մեկ անօդաչու թռչող սարք է կործանվել Թուրքիայի տարածքում:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հոկտեմբերի 16-ին հայտարարություն է տարածել այն մասին, որ օդային ուժերը Սիրիայի հետ սահմանին անհայտ պատկանելության թռչող սարք են կործանել, որը, թուրքական կողմի պնդմամբ, սիրիական կողմից խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Երեք անգամ հնչեցված զգուշացումից հետո էլ թռչող սարքը շարունակել է թռչել Թուրքիայի տարածքում, ինչից հետո թուրքական օդուժը կրակ է բացել և հարվածել այդ թռչող սարքին: Հայտարարությանը հաջորդել էր ՌԴ ՊՆ մեկնաբանությունն այն մասին, որ Թուրքիայի օդային ուժերի կողմից խփված թռչող սարքն իրենց չի պատկանել: