Եմենում ոչնչացվել է ինը զինյալ, ովքեր, ենթադրաբար պատկանում էին «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը:
Աղբյուրի փոխանցմամբ' զինյալները ոչնչացվել են ԱՄՆ անօդաչու թռչող սարքի' խմբավորման դիրքերին հասցրած ավիահարվածի արդյունքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Քաիդայի» զինյալները սպառնացել են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին, եթե ԱՄՆ-ն չիրականացնի իր պահանջները: