Թուրքիայի զինված ուժերը շարունակում են գործողությունները երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Հյուիսիային Իրաքում քուրդ զինյալների դիրքերը ռմբակոծելուն զուգահեռ թուրքական օդուժը կրակի տակ է առել Թուրքիայի տարածքում PKK զինյալների հենակետերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Դիարբեքիրի և Ինջիրլիքի ռազմաբազաներից օդ բարձրացած թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել ոչ միայն հյուսիսային Սիրիայում և հյուսիսային Իրաքում քուրդ զինյալների հենակետերին, այլ նաև Հաքքարիի և Շըրնաքի շրջաններում գտնվող PKK-ի դիրքերին: