Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության կողմից մի խումբ երեխաների փաստի կապակցությամբ երեխաների մայրերը Դիարբեքիրում երկօրյա հացադուլ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sondakika.com-ը:

 

Հացադուլը հաջորդել է 25 օրվա նստացույցին: Մայրերը հայտնել են, որ եթե իրենց հացադուլն էլ սպասված արդյունքը չտա, ապա իրենք մահվան ծոմ կպահեն:

 

Հացադուլի մասնակից Լեման Ա.-ն, ում որդին ևս առևանգված է քուրդ զինյալների կողմից, նշել է. «Մենք մեր երեխաներին ենք ուզում: Ուրիշ ոչ մի բանի համար այստեղ չենք եկել: Քաղաքականությանը չենք խառնվում, մեր միակ նպատակը մեր երեխաներն են: Երեկ երեկոյան մեր վրաններն էլ են գողացել: Չգիտենք, թե ում ձեռքի գործն է: Մեր երեխաներից բացի ոչինչ չենք ուզում, բոլոր պաշտոնյաներին այստեղից կոչ ենք անում»:

 

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով, 2013 թվականից մինչ օրս Քրդական բանվորական կուսակցությունը շուրջ 700 երեխայի առևանգել և տարել է սարերը: Ընդ որում, դրանցից 100-ը առևանգվել են միայն 2014 թվականի ընացքում: