Թուրքիայի զինված ուժերը շարունակում են կրակի տակ պահել Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, քուրդ զինյալների ռազմական գործողության չորրորդ ալիքին մասնակցել են թուրքական F-16 տեսակի 10 ինքնաթիռեր:
Հարվածներ են հասցվել նախ Հաքուրքում, ապա Հաֆթանինում PKK-ի դիրքերին:
Թուրքական զինուժը քուրդ զինյալների դեմ օդային հարվածներ էր սկսել տեղալ հուլիսի 24-ից: Ռազմական գործողություններին մասնակցել է ավելի քան 75 ռազմական ինքնաթիռ: