Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության դիրքերի վրա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ հարվածներ են հասցվել քուրդ զինյալներին պատկանող 41 թիրախի, մասնավորապես ապաստարանների, թունելների և թաքստոցների:
Գործողության ավարտից հետո թուրքական կործանիչները վերադարձել են ռազմաբազաներ: