«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ գլխավորությամբ պայքարող միջազգային կոալիցիոն ուժերի մարտական ինքնաթիռները Իրաքի Մոսուլ քաղաքում ԻԼԻՊ-ի կարեւոր օբյեկտների թվում ռմբակոծել են նաեւ այդտեղ Թուրքիայի հյուպատոսության շենքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Rudaw-ը, ռմբակոծությունների արդյունքում մեծ թվով ԻԼԻՊ-ի մարտիկներ են ոչնչացվել: Նախորդ գիշեր Մոսուլում կոալիցիոն ուժերը պայթեցրել էին ԻԼԻՊ-ի շտաբը: Միջազգային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են նաեւ ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող նավթահանքերը: Ներկայում քրդական խմբավորումների մասնակցությամբ մարտեր են ընթանում Իրաքի հետ սահմանային սիրիական Յարուբիե քաղաքի հյուսիսում գտնվող գյուղերը ահաբեկիչ ջիհադականներից ազատագրելու համար :
Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը փակվել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը օգոստոսին պատանդ էր վերցրել բոլոր աշխատակիցներին եւ երկու շաբաթ առաջ ազատ արձակել' նրանց փոխանակելով թուրքական բանտերում գտնվող իր 80-ից ավելի մարտիկների հետ: