Թուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ)՝ Իրաքի հյուսիսում տեղակայված դիրքերին:

Գործողության թիրախում են եղել Իրաքի Զափ, Մեթինա, Ավաշին-Բասյան շրջաններում գտնվող ՔԲԿ-ի ռազմաճամբարներն ու հենակետերը:

Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի՝ ոչնչացվել են քուրդ զինյալների հենակետեր, թաքստոցներ ու զենք-զինամթերքի պահեստներ:  

 

Աղբյուր`    Ermenihaber.am