Թաիլանդի հարավում՝ ոստիկանական բաժանմունքում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղական ոստիկանության ներկայացուցչին հղումով։
Նարաթիվատ նահանգի ոստիկանության փոխհանձնակատարի տեղակալ, փոխգնդապետ Նիտի Սուկսանը հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Իրաքի Դահուկ գավառում ուսանողական հանրակացարանում գազի պայթյունի հետևանքով՝ չորս մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են։ Mash Telegram ալիքի փոխանցմամբ՝ ուսանողական հանրակացարանների մոտակայքում գտնվող հացի փռում գազի բալոններ են պայթել։
Մինչ այս Ավստրալիայում 12 մարդ, այդ թվում՝ 10-11 տարեկան 11 երեխա, տուժել են քիմիայի դասին գիտափորձերի ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Սիդնեյում։ Դասի ժամանակ տեղի ունեցած պայթյունից հետո ուսանողները հոսպիտալացվել են։ Բժիշկները տուժածների մոտ կրծքավանդակի, դեմքի և ոտքերի այրվածքներ են ախտորոշել, երկուսի վիճակը ծանր է։