Իրաքի մայրաքաղաք Բաղդադում շիիթական մզկիթի մոտ ռումբ է պայթել, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես նշվում է, ռումբը տեղադրված է եղել Յուսիֆիում մզկիթի մոտ: Այն պայթել է, երբ մարդիկ դուրս էին գալիս ուրբաթօրյա աղոթքից: Պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, ինը՝ վիրավորվել:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն, հաղորդվում է, որ «Իսլամական պետությունը» վերահսկում է երկրի հյուսիսում և արևմուտքում տարածքի մի մասը և հաճախ հարձակումներ է կազմակերպում շրջաններում, որտեղ բնակվում են շիաները:
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով տուժել է 28 մարդ, 7-ը զոհվել: