Իրաքի մայրաքաղաքի մարդաշատ սրճարաններից մեկի մոտակայքում մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենա է պայթեցրել:

 

Զոհվել է 35 մարդ: Եվս 45-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Հարձակման պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել, չնայած, շատերի համոզմամբ, դա Ալ Քաիդայի ձեռագիրն է:

 

Հարձակման թիրախում հիմնականում հայտնվում են շիաները, քանի որ նրանց համարում են հերետիկոսներ: