Իրաքի մայրաքաղաքի հարավում պայթյուն է որոտացել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

 

Բաղդադի հարավում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է չորս շիա ուխտավոր, ևս 10 մարդ՝ վիրավորվել:

 

Հաղորդվում է, որ ահաբեկիչներն ականապատել են մեքենան, որն արդյունքում պայթել է: