Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Թաիլանդի հյուսիս-արևելյան շրջանում: Ինչպես հայտնում է arevelk.am-ը, բանակի զինվորական Չաքրափանթ Թհոման կրակ է բացել փողոցն անցնող անցորդների վրա՝ սպանելով 20 մարդու:
Ավելի ուշ տղամարդը մուտք է գործել Նախուն-Ռաթչասինա քաղաքի Terminal 21 առևտրի կենտրոն և շարունակել է կրակահերթն՝ այնտեղ ևս սպանելով 2 մարդու:
Դեպքին զուգահեռ Թաիլանդի իրավապահները մեծ ջանքեր են գործադրել կենտրոնում գտնվող հարյուրավոր քաղաքացիներին փրկելու համար:
Ոստիկանության մոտ կանգնած աղբյուրը չի բացառել, որ հանցագործը հոգեկան խնդիրներ ունի: