Փարիզի դատախազությունը սկսել է հետաքննել Ֆրանսիայի 200 քաղաքացիների գործը, ովքեր մեղադրվում են Սիրիայում իսլամիստական խմբավորումների կողմից ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գորածակալությունը, Ֆրանսիայի ներքին գործերի նախարարո ւթյան տվյալներով՝ մոտ 300 ֆրանսիացիներ զինված պայքար են մղում ծայրահեղական խմբավորումների կողմից՝ փորձելով տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը: Ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են միջոցներ ձեռնարկել՝ արգելելով նման անձանց մեկնել Սիրիա, իսկ եթե նրանք արդեն գտնվում են այնտեղ, վերադարձնել հայրենիք: Արտաքին գործերի նախարար Բերնար Կազնևը նշել է, որ նրանք, Սիրիայից վերադառնալով, հնարավոր է ահաբեկչություններ իրականացնեն Ֆրանսիայի տարածքում:

 

Սիրիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ երկրում ընդդիմադիրների կողմից կռվում է մոտ 80 երկների ավելի քան 120 հազար զինյալ: Սիրիան բազմիցս դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով ճնշում գործադրել զինյալներին աջակցող, ֆինանսավորող երկրների վրա: