Եմենում երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով զոհվել են 519, վիրավորվել մոտ 1700 մարդ: Ամոսը նաև տեղեկացրել է, որ տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված գաղթական են դարձել երկրի ներսում, նաև հեռացել են դեպի Սոմալի, Ջիբութի:
Վալերի Ամոսը Եմենի հակամարտող կողմերին կոչ է արել հարգել մարդու միջազգային իրավունքները և պահպանել քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև թույլ տալ կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերել:
«Ես համոզված եմ, որ խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը հնարավորինս արագ կվերակնգնվեն»,- նշել է Ամոսը:
«Վճռականության փոթորիկ» գործողությունները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսվել են մարտի 26-ի գիշերը: Սաուդյան Արաբիային աջակցում են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը և ԱՄԷ-ն: Ռազմական գործողություններն իրականացվում են Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադիին և նրա կառավարությանը իշխանո ւթյան վերադարձնելու նպատակով: Ռմբակոծության են ենթարկվել Եմենի բնակելի թաղամասերը, պետական հաստատությունները, կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները: