Եմենում երկու շաբաթվա ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով զոհվել են 519, վիրավորվել մոտ 1700 մարդ: Ամոսը նաև տեղեկացրել է, որ տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված գաղթական են դարձել երկրի ներսում, նաև հեռացել են դեպի Սոմալի, Ջիբութի:

 

 

Վալերի Ամոսը Եմենի հակամարտող կողմերին կոչ է արել հարգել մարդու միջազգային իրավունքները և պահպանել քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև թույլ տալ կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերել:

 

 

«Ես համոզված եմ, որ խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը հնարավորինս արագ կվերակնգնվեն»,- նշել է Ամոսը: