Եմենի հյուսիսում՝ Ադեն քաղաքի օդանավակայանի հարևանությամբ գտնվող ռազմաբազայում կրկնակի պայթյուններ են հնչել: Պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 4 զինծառայող, հայտնում է France Presse-ը՝ ռազմական աղբյուրներին հղումով:

 

Նշվում է, որ հարձակվողները կիրառել են պայթուցիկ սարք, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, այն գտնվել է բազայի մուտքի մոտ: Հարձակվողներին հաջողվել է ճանապարհ բացել դեպի ռազմական օբյեկտ, որտեղ նրանք պայթեցրել են երկրորդ տրանսպորտային միջոցը:

 

Եմենում 2014-ից շարունակվում է զինված հակամարտությունը, որտեղ մի կողմից հանդես են գալիս շիական «Անսար Ալլա» շարժման ընդդիմադիրները և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեխին համակրող բանակի մի մասը, իսկ մյուս կողմից' իշխանությունների զորքերը' նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Խադիի գլխավորությամբ: Իշխանություններին ռազմական աջակցություն է ցուցաբերում արաբական երկրների կոալիցիան' Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: