5 մարդ է մահացել և 11-ը վիրավորվել է Եմենի մզկիթներից մեկում արձակված կրակոցներից: Այս մասին հայտնում է AlArabia հեռուստաընկերությունը: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Ողբերգությունը տեղի է ունեցել Աբյան նահանգի Լյուրդ շրջանում:
Ըստ աղբյուրի՝ զոհերի թվում են եկեղեցու իմամը և կրակողի հայրը: Ենթադրվում է, որ կրակողը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել:
Կրակոցներ արձակելուց հետո նա, օգտվելով առաջացած խուճապից, փախուստի է դիմել: