Պայթյուն է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի մզկիթում, հաղորդում են տեղական լրագրողները: Նախնական տվյալներով՝ զոհվել է երեք մարդ:

 

Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները:

 

Հարձակումն իրականացվել է Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող ալ-Ահսա մզկիթում: Դեպքի հանգամանքները պարզվում են: