Անցած գիշեր հնչել են կրակոցներ, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը' հրազենային վնասվածքներով, և 30-ից ավելի կրակված պարկուճներ։

Սպանվածը Մհեր Խաչատրյանն է։ Նա մասնակցել է արցախյան քառօրյա և 44–օրյա պատերազմներին։

Նախնական տեղեկություններով' սպանության պատճառ է դարձել նրա արած դիտողությունը երեխաներով լի փողոցում մեքենան արագ վարելու վերաբերյալ։