Եմենի մայրաքաղաք Սանան փետրվարի 2-ի երեկոյան ցնցվել է ուժգին պայթյուններից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, պայթյունները որոտացել են Պաշտպանության նախարարության և կենտրոնական բանկի մերձակայքում:

 

Վկաների խոսքով` պայթյուններից մեկը որոտացել է նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհի տան մոտ՝ Ֆրանսիայի դեսպանատան հարևանությամբ:

 

Զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում, միայն հայտնի է, որ շտապօգնության մեքենան 4 վիրավորների տեղափոխել է հիվանդանոց: