Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի քանի պայթյուն է որոտացել Դնեպր քաղաքում:

Այդ մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ պարբերականը: Նախնական տեղեկություններով, ի սկզբանե մեկ պայթյուն է որոտացել, որին հաջորդել է ևս 3 պայթյուն: Պարբերականի փոխանցմամբ, քաղաքը պատված է թանձր ծխով:

Հիշեցնենք, որ երկուշաբթի մի շարք պայթյուններ են որոտացել նաև Կիևի կենտրոնական թաղամասերում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ուկրաինայի մայրաքաղաքի հրթիռակոծության ժամանակ հրթիռներից մեկը պայթել է Զելենսկու գրասենյակի հարևանությամբ: