Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատների մերձակայքում, 2 պայթյուն են որոտացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մարդկային և նյութական վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Ականապատ մեքենաները պայթել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող վայերում: Դեսպանատների դիվանագետները այնտեղից հեռացել էին ամռանը, երբ բախումներ էին սկսվել զինված խմբավորումների միջև:
Ականատեսների խոսքով, Եգիպտոսի դեսպանատան շենքը թեթևակի վնասներ է կրել:
Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի իշխանության տապալումից 3 տարի անց Լիբիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ: