Պայթյունները ցնցել են Իրաքի ինքնավար քրդական շրջանի մայրաքաղաքը' Արբիլը, որը ավանդաբար զերծ է Իրաքի համար սովորական դարձած բռնություններից, հայտնում է France 24-ը:
Հնչել է առնվազն 3 պայթյուն և տեղի է ունեցել ինտենսիվ հրաձգություն: Տեղի պաշտոնյաների փոխանցմամբ մեքենաներ են պայթեցվել Արբիլի քրդական անվտանգության ծառայության շինությունների մոտ, կան տուժածներ, որոնց մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Այս պայթյունները որոտացել են շրջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակելուց մեկ օր անց, ըստ որոնց, ընդդիմությունը իր տեղը զիջել էր Իրաքի նախագահ Ջալալ Տալաբանիի կուսակցությանը:
Իրաքի Քրդստանը մեծապես անկախ է Բաղդադից, ունի վիզային ռեժիմը, անվտանգության մարմինը, խորհրդարանը: