Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:38-ին, պայթյունները որոտացել են «Անտոշկա» արագ սննդի կետում:
Ականատեսների խոսքով՝ սկզբում մեկ պայթյուն է եղել, որոշ ժամանակ անց՝ ևս երկուսը, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներ և ոստիկանությունը:
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով զոհվել է սրճարանի աշխատակիցը, տուժել է 13 մարդ, այդ թվում՝ 3 երեխա:
Նախնական տվյալներով պայթել են գազով լցված բալոնները: Հրշեջներին հաջողվել է մարել պայթյունների հետևանքով բռնկված հրդեհը: