Բելգիայի Լիեժ քաղաքի հրշեջ ծառայությունները հաղորդել են, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը տների մոտ երեք պայթյուններ են որոտացել: Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, տեղի ունեցածը քրեական բնույթ է կրել: Տներին աննշան վնաս է հասցվել:

 

Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:40-ին, Rue Pierre Molinghen հասցեով: Պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է: Անմիջապես դրանից հետո նոր պայթյունի մասին ահազանգ է ստացվել: Երկրորդ պայթյունը որոտացել է Belle Fleur փողոցում: Երրորդ պայթյունը հնչել է տեղական ժամանակով ժամը 00.30-ին, Ժան Ժորես փողոցում:

 

Ենթադրյալ հարձակվողը ձերբակալվել է ոստիկանության կողմից: Շաբաթ օրը առավոտյան, մարտի 26-ին նա տեղափոխվել է Լիեժի դատախազություն: