Լիբիայում զինված անհայտ անձնինք փետվարի 20-ի գիշերը 5 ընտրատեղամասերում պայթուցիկ են սարքավորումներ են տեղադրել և գործի դրել դրանք: Ռումբերը պայթել են Դերնա քաղաքում: Բարեբախտաբար, հարձակումներից ոչ ոք չի տուժել, սակայն ընտրատեղամասերը լուրջ վնասներ են կրել և այսօր մեկնարկած Սահմանադրական ասամբլեայի ընտրությունների ժամանակ չեն բացվել: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրի ալ Աբբարը:

 

Ահաբեկչությունները տեղի են ունեցել ընտրությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ:

 

Լիբիայում փետրվարի 20-ի առավոտյան մեկնարկել են Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները: Լիբիացիները 649 թեկնածուներից կընտրեն 60-ին:

 

Լիբիական բանակի գլխավոր հրամանատարության մամուլի քարտուղար Ալի աշ Շեյխին հաստատել է, որ անվտանգության 40 հազար աշխատակիցներ և 12 հազար զինվորներ կապահովեն ընտրությունների խաղաղ ընթացքը՝ համագործակցելով Կետրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Ընտրություններում 6-տեղ կհատկացվի կանանց: Հանձնաժողովի պարտականությունը կլինի մշակել Լիբիայի նոր Սահմանադրությունը, որից հետո երկրում կանցկացվի համընդհանուր Սահմանադրական հանրաքվե: