ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ հաղորդել է Reuters-ը:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ կորոնավիրուսային վարակի դեմ երկու պատվաստանյութեր սկսել են անցնել ԱՄՆ-ում կլինիկական փորձարկումների վերջնական փուլը: