Որոշ ուժեր ցանկանում են Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ ապակայունացնել իրադրությունը երկրում, որը կարող է լուրջ տնտեսական խնդիրներ առաջացնել: Այս մասին թուրքական «Միլիեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը:

 

Նրա խոսքով, Թուրքիայում իրադրության ապակայունացումը կարող է նրա տնտեսությունը հետ շպրտել 20 տարով, ինչը շահավետ է որոշ ուժերի: Թե հատկապես ինչ ուժերի մասին է խոսքը, նախարարը չի ճշտել: Շիմշեքը նաեւ նշել է, որ 2014 թվականը Թուրքիայի էկոնոմիկայի համար «դժվար ժամանակաշրջան է» հանդիսանում:

 

Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը ընտրություններում ձայների 51 տոկոսը չհավաքի առաջին փուլում, ապա օգոստոսի 24-ին կկայանա երկրորդ փուլը:

 

2007 թվականին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների համաձայն, ի տարբերութուն նախկին նախագահական ընտրությունների, 2014 թվականից Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից, ընդ որում 5 տարի ժամկետով' 7 տարվա փոխարեն, ինչպես նախկինում էր:

 

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ստացել է ժողովրդի աջակցությունը, կարող է ընտրվել է Թուրքիայի նախագահ, եթե նրա թեկնածությունն առաջադրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

 

Հունիսի 16-ին Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) եւ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Դեւլեթ Բահչելին առաջիկա ընտրություններում Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անկուսակցական Աքմալադդին Իհսանօղլուին առաջադրել են ընդդիմության միասնական թեկնածու: Քեմալադդին Իհսանօղլուն, ով երկար ժամանակ զբաղեցնում էր Իսլամական կոնֆերանս կազմակերպության ղեկավարի պաշտոնը, Թուրքիայի նախագահի համար պայքարում դառնալու է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը: Քեմալադդին Իհսանօղլուին մտադիր են պաշտպանել եւս երկու ընդդիմադիր կուակցություններ' Մեծ միասնություն (ՄՄԿ) եւ Ժողովրդավարների (ԴԿ) կուսակցությունները: