Հոմսի Աքրամա թաղամասում ապրիլի 9-ին ականապատ մեքենա է պայթել: Պայթյունից մի քանի րոպե անց նույն վայրում պայթել է 2-րդ ականապատ մեքենան: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյուններից 25 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:
Սիրիական ՍԱՆԱ գորածակալությունը տեղեկացնում է, որ մեկ այլ հրասանդ ընկել է Հալեպի քաղաքապետարանի վրա, ինչի հետևանքով 2 քաղաքացի վիրավորվել է, վնասները հիմնականում նյութական են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հրասանդներ էին ընկել Դամասկոսի Ալ Քաբբաս թաղամասում՝ պատճառելով նյութական վնասներ:
Սիրիայում եռամյա համարատության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը գերազնցել է 130 հազարը: