Երեկ գիշերը շատ ուժգին պայթյուններ են հնչել քաղաքում: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ այսօր դեռևս լուռ է. «Մարդկանց հոսքը այսօր նույնպես շարունակվում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Խարկովում հայերի շրջանում նոր վիրավորների մասին տեղեկություն չունեն: