Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Ամանորի ուղերձը ՀՀ վարչապետը հղեց ուղիղ հեռարձակմամբ ու Հանրապետության հրապարակից:
Նախ Հանրային հեռոըստաընկերությամբ եթեր հեռարձակվեց Հանրապետության նախագահի ուղերձը, այնուհետև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը, ինչին հաջորդեց ուղիղ հեռարձակումը Հանրապետության հրապարակից:
Կառավարության շենքից դեպի Հրապարակ վարչապետին ուղեկցում էին տիկինն ու երեք դուստրերը: Վարապետի ելույթից անմիջապես հետո հնչեցին Հրապարակի ժամացույցի զարկերն ու Կամո Սեյրանյանի ելույթը՝ Հայաստանի հանրապետության օրհներգի փոխարեն: Այս տարի Հանրապետության օրհներգը չի հնչել:
Ամանորի գիշերը՝ Հրապարակի ժամացույցի զարկերից հետո ՀՀ պետական օրհերգը հնչեցնելը, սակայն, ամրագրված է «ՀՀ Օրհներգի մասին» օրենքում:
Նշենք, որ այս տարի Երևանի պատմության ամենաթանկ ամանորն էր, բյուջեից ծախսվել է 405 մլն դրամ:
Այդ գումարով է ապահովվել նաև ՀՀ վարչապետի շնորհավորական մաղթանքի հղման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները, ինչպես նաև նկարահանվել է տեսանյութ՝ Հանրապետության Հրապարակ վարչապետի մուտքի նկարահանմամբ:
Աղբյուր՝ Tert.am