Իմ համար ամբողջ ելույթը ծափահարության արժանի է: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ նշելով, որ չի կարծում, թե ԱԺ-ում ծեծկռտուքին հաջորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող էր բռնություն խրախուսել։
«Վարչապետն այն անձն է եղել, որ երբեք բռնություն չի խրախուսել։ Եթե ամբողջ ելույթը լսեք, ուշադիր լինեք, դուք էլ ուշադիր լինեք ելույթին, դուք էլ պետք է ծափ տաք»,- ասաց նա։