Այս կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա Ծռեր» խմբի մեկ տասնյակ անդամներին։
Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա Ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։