ՀՀ Վերաքննիչ դատարանում մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը, որին, սակայն, չէին մասնակցում ամբաստանյալները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը և մյուսները։ 

Դա հարուցեց Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների զայրույթը և նրանք բոյկոտեցին դատական նիստը։ 

 

Նշենք, որ դատական նիստին մասնացելու համար դատարան էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով ևս դատապարտեց  Ժիրայր Սեֆիլյանին և մյուս ամբաստանյալներին դատարան չբերելու՝ դատարանի որոշումը։ 

Նշենք, որ դատական նիստը բոյկոտից  հետո այսօր չի շարունակվի: Այն հետաձգվեց մինչև հունիսի 6-ը։